Ջրային ռեսուրսների ոլորտը խիստ խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ: Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը երկրի պարենային անվտանգության և տնտեսության կայուն զարգացման կարևոր նախապայմաններից է: Էվապոտրանսպիրացիայի մոնիթորինգը և գնահատումը կենսական նշանակություն ունեն գյուղատնտեսական տարածքներում, հատկապես չոր և կիսաչոր կլիմայական պայմաններում, ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխման և կառավարման համար: Արբանյակային պատկերների և լուծումների օգնությամբ գյուղատնտեսական խոշոր տարածքների համար հնարավոր է իրականացնել մշակաբույսերի կողմից օգտագործվող ջրի գնահատում: «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում իրականացվել է «Հեռահար զոնդավորման հիման վրա էվապոտրանսպիրացիայի և հեռանկարային կանխատեսումների գնահատում», որում ներկայացվել են ջրային ռեսուրսների խոցելիութան գնահատման գործընթացում արբանյակային հեռազննման տվյալների կիրառման հնարավորությունները, կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիության գնահատման գործիքներն ու ալգորիթմները, ինչպես նաև արբանյակային պատկերների միջոցով փաստացի և պոտենցիալ էվապոտրանսպիրացիայի գնահատման հնարավորությունները: